Չգիտեմ՝ ինչու է տպավորություն, որ ամենաքիչը ՏԿԵՆ ու շինարարներն են ուզում, որ ճանապարհները որակով լինեն. Սանոսյան
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, հարցն ուղղելով ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, ասաց, որ ամիսներ առաջ ամբողջությամբ վերակառուցվել է Կապան-Տաթև ճանապարհահատվածը, բայց ևս մի քանի ամիս առաջ Տաթև-Աղավնի հատվածի ճանապարհածածկը գրեթե ամբողջությամբ քանդվել է, և տվյալ հատվածը դարձել է դժվարանցանելի․ այս ուղղությամբ ինչ միջոցներ են ձեռնարկվել։ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը պատասխանեց.
«Չգիտեմ՝ ինչու է տպավորություն, որ այս երկրում ամենաքիչը շինարարներն են ուզում, որ ճանապարհները որակով լինեն։ Այս երկրում ճանապարհի գլխավոր երկու պատասխանատու կա՝ մեկը պատվիրատուն է, մյուսը՝ շինարարները։ Տաթև-Աղավնիում բազմաթիվ օբյեկտիվ խնդիրներ կան»։