Երկու ամիս առաջ մարդիկ վախենում էին վանկարկել «առանց Նիկոլ Հայաստան»․ Վարդևանյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:54 15-06-2022
Շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաները և հանրահավաքները։ Այս անգամ ընդդիմությունը հավաք է կազամակերպել Վարդանյանների այգում։
Ապա ակցիայի մասնակից քաղաքացիները քայլերթով շարժվեցին դեպի դատախազության շենք, որտեղից վերադարձան Ազատության հրապարակ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, պատասխանելով oragir.news-ի հնչեցրած հարցին, թե ժամը 19:00-ին Նիկոլ Փաշինյանը այստեղ դիպլոմներ է բաժանելու ուսանողներին, և այդ ժամին նրանք նստացույց են անելու նույն տեղում, ի՞նչ է տեղի ունենալու, ասաց․

«Ես երթի ընթացում իմացա, որ գալու է այստեղ։ Եկեք փոքր-ինչ համբերենք, ինձ թվում է՝ այստեղ հետաքրքիր տեսարանի ականատես կլինենք»։

Հարցին, թե երրորդ նախագահը հայտարարել էր, որ ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը կասի ձեռքբերումների մասին, և մարդիկ ակնկալիքներ ունեին, որ գուցե շարժման լիդերի անուն կհնչի, կամ որևէ շոշափելի ձեռքբերման մասին կհայտարարվի, բայց հայտարարվեց վրանները հանելու մասին, և շատերի մոտ տպավորություն կա, որ երրորդ նախագահը ուղղակի ծաղրում էր շարժման առաջնորդին, նա ինչպես կմեկնաբանի այս ամենը, Վարդևանյանը պատասխանեց․

«Վերջին վարկածային դատողությունը բացառում եմ, մի բան կարող եմ ասել, որ մեր այն հայրենակիցները, որ նման կարծիք են հայտնում, ուղղակի Իշխան Սաղաթելյանի մշակված ծրագրերը չեն լսել։ Այն ձեռքբերումները, որ արձանագրվել են, իսկապես շատ կարևոր են, որոնք հնարավեր չէր լինի պատկերացնել երկու ամիս առաջ։ Երկու ամիս առաջ մենք ապրում էինք մի իրականության մեջ, որ մարդիկ վախենում էին վանկարկել «առանց Նիկոլ Հայաստան», դա էր իրականությունը, և հիմա այդ ամենը խորը անցյալում է»։



Մանրմասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ