Դրամը ռուբլու նկատմամբ գտնվում է իրական արժեզրկված վիճակում, որովհետև ՌԴ-ում գնաճը ավելի  բարձր է. Գալստյանը՝ Սուքիասյանին

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:06 15-06-2022
ԱԺ-ում քննարկվում է 2021 թվականի տարեկան բյուջեի կատարողականը։ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի այն դիտարկմանը, թե ՀՀ-ում դրամը կայունանում է, բոլորը լավ գիտեն, որ արտարժույթի հոսք կա դեպի ՀՀ, այսինքն՝ դոլար և եվրո, դա հասկանալի է ,և դրա համար է կայունանում, ասաց․

«Արտահանող ընկերությունները, որոնք ապրանք են արտահանում և՛ Եվրոպա, և՛ ՌԴ, դրանց տարբերությունը ո՞րն է, և այդ ժամանակահատվածում կարճաժամկետ առումով, հնարավոր է, որոշ տնտեսվարողներ խնդիրներ ունենան, բայց առավել խնդրահարույց է դառնում էներգետիկայի ձեռքբերման սակագինը, որովհետև սա եթե այսպես շարունակվի, շատ հնարավոր է, որ կազմակերպություններն իրենց եկամուտների, հասույթի ու շահույթի հաշվին այդ ամենն իրականացնեն։

Գալստյանն աաց, որ այն բանավեճը, որը կա մեր հասարակության մեջ, հասարակությունը չի դիտարկում արտահանման ուղղությունները, օրինակ, ու չեն դիտարկում, որ շատ կարևոր է դիտարկել, որ Եվրոպա արտահանման պարագայում եվրոպական արժույթը արժեզրկվել է ոչ միայն մեր նկատմամբ, այլև ամերիկյան դոլարի նկատմամբ՝ այս տարվա ընթացքում 20% -ով, ինչ վերաբերում է ռուսական արժույթին, պետք է նշեմ, որ ՀՀ դրամը ՌԴ ռուբլու նկատմամբ գտնվում է իրական արժեզրկված վիճակում, որովհետև ՌԴ-ում գնաճը ավելի բարձր է»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի