Չինական Shaanxi Y-8 ռազմական ինքնաթիռը (ստեղծվել է խորհրդային Ան-12-ի հիման վրա) երեքշաբթի օրը՝ հունիսի 14-ին, մտել է Թայվանի հակաօդային պաշտպանության ճանաչման (ADIZ) գոտի: Այս մասին հաղորդում է Taiwan News-ը՝ հանրապետության ազգային պաշտպանության նախարարությանը հղումով։
Ի պատասխան՝ Թայվանը օդ է բարձրացրել կործանիչներ և զենիթահրթիռային համակարգեր է տեղակայել։
ADIZ-ը՝ երկրի օդային տարածքից դուրս գոտի է, որտեղ ավիադիսպետչերները ժամանող ինքնաթիռներին խնդրում են նույնականացնել իրենց:
Հունիսի սկզբից Չինաստանը Թայվանի ՀՕՊ ճանաչման գոտի է ուղարկել վեց ինքնաթիռ, այդ թվում՝ երեք կործանիչ և երեք ճշտորդ-ինքնաթիռ։