Turkish Airlines-ը կվերանվանվի Türkiye Hava Yolları
copy image url

Turkish Airlines-ը կվերանվանվի Türkiye Hava Yolları

Արտաքին 2 տարի առաջ - 09:08 15-06-2022
Turkish Airlines Թուրքիայի ազգային ավիաընկերության անվանման անգլերեն տարբերակը կփոխվի թուրքական «Türkiye Hava Yolları»-ով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Sözcü պարբերականը։

«Երկրի միջազգային անվանումն այլևս Turkey չէ, Türkiye է։ Այսուհետ մեր ինքնաթիռների ֆյուզելաժի վրա Turkish Airlines-ի փոխարեն կգրենք Türkiye Hava Yolları»,- ասել է Էրդողանը։

Ռեբրենդինգը կապված է միջազգային ասպարեզում Թուրքիայի՝ Turke-ից Türkiye անվանափոխության հետ։ Հունիսի սկզբին ՄԱԿ-ը հավանություն է տվել պաշտոնական փաստաթղթերում երկրի անվանումը փոխելու վերաբերյալ Թուրքիայի խնդրանքին։

Daily Sabah-ի փոխանցմամբ, «Hava Yolları» թուրքերեն նշանակում է «ավիաընկերություններ»։

Ամենից շատ դիտված