Ռուսական զորքերը վերահսկում են Սևերոդոնեցկի 70%-ը. Սերգեյ Գայդայ
copy image url

Ռուսական զորքերը վերահսկում են Սևերոդոնեցկի 70%-ը. Սերգեյ Գայդայ

Արտաքին 2 տարի առաջ - 13:46 13-06-2022
Սևերոդոնեցկի մոտ 500 բնակիչ, այդ թվում՝ 40 երեխա, թաքնվում են «Ազոտ» գործարանի տարածքում, ասել է Լուգանսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։

Քաղաքի 70%-ը վերահսկվում է ռուսական զորքերի կողմից։

Մշտական գնդակոծությունների պայմաններում մարդկանց զանգվածային տարհանումն անհնար է, զինվորականներին հաջողվում է օրական մի քանի մարդու դուրս բերել։ «Քաղաքից դուրս գալու միակ ելքը ոտքով հրաշքով չավերված կամրջով անցնելն է, ավտոբուսներով հնարավոր չէ, չափազանց վտանգավոր է»,- հավելել է Գայդայը: