Ձեր պատմությունն ուսումնասիրեք. Լավրովը՝ ի պատասխան Պուտինին Հիտլերի հետ համեմատող Լեհաստանի նախագահի
copy image url

Ձեր պատմությունն ուսումնասիրեք. Լավրովը՝ ի պատասխան Պուտինին Հիտլերի հետ համեմատող Լեհաստանի նախագահի

Արտաքին 2 տարի առաջ - 17:43 10-06-2022
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Լեհաստանը և նրա այն առաջնորդները, ովքեր թույլ են տալիս նման խրատներ, նրանց ավելի լավ է խորհուրդ տալ զբաղվելու սեփական պատմության ուսումնասիրությամբ և այն իրադարձություններով, որոնք ընկած են Լեհաստանի պատմության հիմքում»,- ասաց նա:

Լավրովը հավելել է, որ մերժելով Ռուսաստանի հետ երկխոսությունը՝ Լեհաստանը սկսում է ակտիվորեն յուրացնել ուկրաինական տարածքը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի