Պենտագոնը հաղորդել է ուկրաինական գիտական լաբորատորիաներին աջակցելու մասին
copy image url

Պենտագոնը հաղորդել է ուկրաինական գիտական լաբորատորիաներին աջակցելու մասին

Արտաքին 2 տարի առաջ - 14:43 10-06-2022
Ուկրաինան, հակառակ Ռուսաստանի պնդումների, չունի կենսաբանական և քիմիական զենքի ծրագիր, և դրանք չեն մշակվել երկրում գործող լաբորատորիաներում։ Այս մասին ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարարության տեղեկագրում։

Փաստաթղթում նշվում է, որ վերջին 20 տարիների ընթացքում Վաշինգտոնն աջակցել է Ուկրաինայի 46 լաբորատորիաների և առողջապահական հաստատությունների գործունեությանը։ Նրանք բոլորն էլ զբաղվել են առողջապահության և գյուղատնտեսության ոլորտներում հիվանդությունների ախտորոշմամբ։

Պենտագոնը գրում է, որ լաբորատորիաներում աշխատանքներն իրականացվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Կենդանիների առողջության պահպանման համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ։ ՊՆ-ն պնդում է, որ այս աշխատանքը հանգեցրել է հիվանդությունների արդյունավետ հայտնաբերմանը։ Ուկրաինացի գիտնականներն աշխատել են միջազգային չափանիշներին համապատասխան, նշվում է տեղեկագրում։

Ամենից շատ դիտված