Առաջիկա մի քանի տարիներին ռուսական էներգառեսուրսներից հրաժարվելը քիչ հավանական է. Պուտին
copy image url

Առաջիկա մի քանի տարիներին ռուսական էներգառեսուրսներից հրաժարվելը քիչ հավանական է. Պուտին

Արտաքին 2 տարի առաջ - 22:24 09-06-2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քիչ հավանական է համարել, որ արևմտյան երկրները մոտակա տարիներին կհրաժարվեն ռուսական էներգետիկ ռեսուրսներից։ Այս մասին պետության ղեկավարը հայտարարել է երիտասարդ ձեռներեցների հետ հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է մեր էներգետիկ ռեսուրսներից հրաժարվելուն, ապա դա քիչ հավանական է առաջիկա մի քանի տարիների ընթացքում, իսկ մի քանի տարի հետո հայտնի չէ, թե ինչ կլինի»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը։

Բացի դրանից՝ Պուտինն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երկրում ստեղծվում են այնպիսի տնտեսական պայմաններ, որոնց դեպքում օրեցօր ավելի ձեռնտու է դառնում վաճառել ոչ թե հումքը, այլ նավթամթերքը։ Ըստ երկրի ղեկավարի՝ դա է ապագան։

Ամենից շատ դիտված