Արդեն 3 օրը մեկ եք հանրահավաք անում, իսկ դրանց մասնակցում է ընդամենը 2000 մարդ․ Տարոն Չախոյան
copy image url

Արդեն 3 օրը մեկ եք հանրահավաք անում, իսկ դրանց մասնակցում է ընդամենը 2000 մարդ․ Տարոն Չախոյան

Ներքին 2 տարի առաջ - 00:41 08-06-2022
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արդեն 3 օրը մեկ եք հանրահավաք անում, իսկ դրանց մասնակցում է ընդամենը 2000 մարդ։ Վստահաբար այս թիվը գնալով էլ ավելի է նվազելու։

Բավական է ինչքան ստերով, կեղծ թեզերով, շանտաժ անելով ու քաղաքական շառլատանությամբ մարդկանց խաբեք ու տանեք վրաններով լցված Ֆրանսիայի հրապարակ, թեկուզ և 2000 մարդու։
Սեփական ուժերը գերագնահատելուց ու ձեզնից բարձր նշաձող սահմանելուց հետո հայտնվեցիք ձեր իսկ փորած փոսում։

Բայց ստեղծված իրավիճակում ավելի լավ է տղամարդկություն գտնեք ձեր մեջ ու խոստովանեք ձեր սխալը, հակառակ դեպքում անվերադարձ կհայտնվեք քաղաքական աղբանոցում։

ՀԳ. Վանեցյանի ոտքն էլ հիմա ձեզ չի փրկի՝ անկախ նրանից գետնին կխփի, թե չէ»։