Եթե Հայաստանը  հարգի միջազգային հանրությանը, օրենքը, հնարավոր կլինի լավ արդյունքների հասնել․ Բայրամով
copy image url

Եթե Հայաստանը հարգի միջազգային հանրությանը, օրենքը, հնարավոր կլինի լավ արդյունքների հասնել․ Բայրամով

Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 15:50 07-06-2022
«Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով աջակցություն է հայտնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Մենք դրական ենք գնահատում Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների նշանակումը և նրանց անցկացրած երեք հանդիպումները»,֊ APA-ի փոխանցմամբ՝ այս մասին Anadolu-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Սա Թուրքիայի և Ադրբեջանի դրական մեսիջների օրինակն է Հայաստանին։ Թուրքիան և Ադրբեջանը բացահայտ ասում են Հայաստանին, որ մենք դրա հետ խնդիրներ չունենք։ Մենք կողմ ենք Հայաստանի հետ նորմալ բարիդրացիական հարաբերություններ կառուցելուն, և եթե Հայաստանը համապատասխան քայլեր ձեռնարկի, հարգի միջազգային հանրությանը, օրենքը, ճիշտ գնահատի տարածաշրջանի իրողությունները, այս ճանապարհով հնարավոր կլինի լավ արդյունքների հասնել»,- ասել է Բայրամովը։