Աժ մշտական հանձնաժողովի համատեղ նիստըում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացնում է 2021 թվականի ծրագրերը և դրանց կատարողականը։
Հարցուպատասխանի ընթացքում պատագամավորը հարցրեց, թե բուժանձնակազմը պետք է լինի ոչ միայն մասնագիտական, այլև մարդասիրական վերաբերմունք պետք է ցուցաբերի հիվանդներին, որովհետև նրանք կարիք ունեն սպասակման բարձր որակի.
«Ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնեք այդ ուղղությամբ, որ բուժանձնակազմը լինի պրոֆեսիոնալ, նաև ունենա ճիշտ վերաբերմունք և մոտեցում հիվանդի նկատմամբ։ Մեզ եկած բողոքներն ու դժգոհություններն ավելին են, քան բուժանձնակազմի պրոֆեսիոնալ մակարդակի բարձր պատրաստվածությունը»։
Նախարարն, ի պատասխան Մանավազյանի, ասաց. «7 մլրդ ծախսել ենք, եթե մենք նվիրատվությունները չստանայինք, կծախսեինք կրկնակի, եթե ոչ եռակի գումարներ։ Աճը պայմանավորված է եղել քովիդի պատվաստումների ձեռքբերմամբ։ Իսկ ինչ վերաբերում է բուժանձնակազմի վերաբերյալ բողոքներին, ապա ընդհանուր առմամբ բժշկական օգնության որակը նաև գոհունակությամբ է չափվում, և դա շատ կարևոր բաղադրիչ մաս է կազմում, և 2020 թվականին իրականացրած փոփոխություններով բժշկական սպասարկման և օգնության մասին օրենքով ներառեցինք էթիկայի հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը, և հիմա դրա ենթաօրենսդրական ակտերն էլ մշակված են, իսկ մի մասը անցել են։ Մենք մի կողմից պետք է պաշտպանենք պացիենտներին, բայց նաև բժիշկներին էլ պետք է պաշտպանենք, դա էլ շատ կարևոր հարց է, որովհետև մենք, օրինակ, ականատես ենք լինում, որ «Շտապօգնության» բժշկին, օրինակ, մետաղական ձողով հարվածում են, որը ցավալի ու անընդունելի երևույթ է, որի դեմ մենք պետք է պայքարենք»։