Լավրովի այցը Սերբիա չի կայանա․ ՌԴ ԱԳՆ
copy image url

Լավրովի այցը Սերբիա չի կայանա․ ՌԴ ԱԳՆ

Արտաքին 2 տարի առաջ - 23:46 05-06-2022
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան թռիչքի թույլտվություն չեն տվել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի ինքնաթիռին, որը պետք է այցելեր Բելգրադ հունիսի 6-7-ը։ Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։

Գերատեսչությունում ընդգծել են, որ «տվյալ հաղորդումները համապատասխանում են իրականությանը»։
Պատասխանելով ճշտող հարցին, թե արդյոք Լավրովի այցը Բելգրադ չեղարկվե՞լ է այս իրավիճակի պատճառով, ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան աղբյուրը նշել է․ «մեր դիվանագիտությունը դեռևս չի տիրապետում տելեպորտացիայի հմտությանը»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բուլղարիան, Չեռնոգորիան և Հյուսիսային Մակեդոնիան արգելել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռին հատել իրենց օդային տարածքը։

Ամենից շատ դիտված