Շերամի փողոցում քամու հետևանքով էլեկտրասյուն է շրջվել
copy image url

Շերամի փողոցում քամու հետևանքով էլեկտրասյուն է շրջվել

Ներքին 2 տարի առաջ - 11:58 05-06-2022
Հունիսի 4-ին, ժամը 20։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շերամի փողոցի թիվ 33 շենքի մոտ քամու հետևանքով էլեկտրասյունը շրջվել է և ընկել հոսանքալարի վրա․ առկա է ընկնելու վտանգ։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ սյունը մեջտեղից կոտրվել է, իսկ էլեկտրական լարերն ընկել են երթևեկելի գոտի։
Փրկարարները սյան կոտրված հատվածը և լարերը երթևեկելի գոտուց հեռացրել են անվտանգ տարածք։

Ամենից շատ դիտված