Վաղը հանրահավաք և երթ չի լինի․ Իշխան Սաղաթելյան
copy image url

Վաղը հանրահավաք և երթ չի լինի․ Իշխան Սաղաթելյան

Ներքին 2 տարի առաջ - 23:47 04-06-2022
Այսօր տեղի ունեցած հարահավաքի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն ասաց, որ վաղը հանրահավաք չի նախատեսվում, ապա մանրամասնեց հետագա անելիքները։

«Վաղը մեզ համար աշխատանքային օր է լինելու։ Պատրաստվելու ենք հաջորդ շաբաթվան։ Հանրահավաք և երթ վաղը նախատեսված չէ։ Այստեղ կլինեն տարբեր թեմաներով քննարկումներ։ Կխոսենք մեր ծրագրերի մասին։ Մենք ևս օրվա տարբեր ժամերին լինելու ենք այս հրապարակում և պլանավորելու ենք մեր ծրագրերը։ Հաջորդ շաբաթ Հայաստան են ժամանելու տարբեր պատվիրակություններ և պետք է հստակեցնենք մեր անելիքները»,- ասաց Սաղաթելյանը։