Այսօր մենք արձանագրեցինք, որ Նիկոլն ու իր թիմը փախան․ Գեղամ Նազարյան

Ներքին 2 տարի առաջ - 22:38 03-06-2022
«Այսօր մենք արձանագրեցինք, որ Նիկոլն ու իր թիմը փախան ԱԺ-ից, Կառավարությունից, կառավարական առանձնատնից և ամենակարևորը՝ փախել է Հայաստանից։ Նա այլևս Հայաստանի ղեկավար չի կարող լինել, որովհետև լուսաձայնային միջոց է կիրառել, զենք է կիրառել, եթե ես նախկինում իրեն ասում էի վարչապետի պաշտոնակատար, այսօր դա էլ չեմ ասելու, որովհետև, եթե ժողովրդի դեմ ժողովրդից փախածը հատուկ միջոց է կիրառում, ուրեմն նա նույնիսկ պաշտոնակատար չէ»։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» շարժման ակցիաների օրվա ավարտին ելույթում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք, որ կառավարական ամառանոցների մոտ խաղաղ ակցիայի մասնակիցները ցանկացան երթով շարժվել դեպի Ազգային ժողով, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։ Ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին ակցիայի խաղաղ մասնակիցների նկատմամբ։

Մանրամասն՝ տեսանյութում։