Դատարանը պարտադրել է Երևանի քաղաքապետարանին օրինականացնել Սամվել Ալեքսանյանի շինությունը
copy image url

Դատարանը պարտադրել է Երևանի քաղաքապետարանին օրինականացնել Սամվել Ալեքսանյանի շինությունը

Ներքին 2 տարի առաջ - 15:51 03-06-2022
Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՔՊ-ն իրեն չի պարտադրել անդամագրվել կուսակցությանը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ մամուլը գրեց, որ Սամվել Ալեքսանյանի անօրինական տունը չեք ցանկանում օրինականացնել՝ այդպե՞ս է։ Սարգսյանը պատասխանեց, որ չցանկանալով չէ, կա ՀՀ օրենսդրություն, կառավարության որոշում ու առաջնորդվում է դրանցով. «Եթե համապատասխանում է, անկախ անձից՝ օրինականացնում ենք»:

Լրագրողները հիշեցրին, որ Սամվել Ալեքսանյանը դատի է տվել քաղաքապետարանին, Սարգսյանն արձագանքեց. «Մի դեպք գիտեմ, որ քաղաքապետարանը դատը պարտվել է, դատարանը պարտադրել է, որպեսզի քաղաքապետարանը օրինականացնի: Դա համայնքային հողի վրա կառուցված շինություն էր, պատկանում էր Սամվել Ալեքսանյանին: Մենք դատարանի բոլոր ատյաններով անցել ենք ու պարտվել ենք»:

Լրագրողները հարցրին Ծիծեռնակաբերդի խճուղու քանդված ճանապարհի մասին՝ ասելով, որ նա, սովորության համաձայն, երկուշաբթի օրերին բոլոր նիստերին զայրանում է, այդ անգամ չզայրացավ, ինչո՞ւ, կարեւոր ճանապարհ է։ Քաղաքապետը պատասխանեց, որ արձանագրություն է արվել. «Շինարարը վերականգնում է այդ ճանապարհը իր միջոցներով ու այդ հատվածի վրա ցանկացած շինարարի հետ հնարավոր էր՝ նման բան լիներ: Մի 4-5 օրից ճանապարհն ամբողջությամբ կբացվի»: