Ռուսները վերահսկում են Սևերոդոնեցկի մեծ մասը. Գայդայ
copy image url

Ռուսները վերահսկում են Սևերոդոնեցկի մեծ մասը. Գայդայ

Արտաքին 2 տարի առաջ - 11:39 01-06-2022
Լուգանսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը երեքշաբթի երեկոյան հեռուստաեթերում ասել է, որ ռուսական զորքերն արդեն գրավել են Սևերոդոնեցկի մեծ մասը։

«Քաղաքում մարտեր են ընթանում, ռուսական զորքերը, ցավոք սրտի, այսօր վերահսկում են քաղաքի մեծ մասը: Բայց մտավախություններ, որ մեր զինվորականներն ինչ-որ տեղ շրջապատման մեջ կհայտնվեն, չկան: Մենք մշտական կապի մեջ ենք, մանևրելու հնարավորություն կա»,- ասել է Գայդայը:

Նա հավելել է, որ Սևերոդոնեցկում՝ Լուգանսկի մարզի ուկրաինական հատվածի վարչական կենտրոնում, հիմնովին ավերվել է կարևորագույն ենթակառուցվածքը, բնակարանային ֆոնդը վնասվել է 90%-ով, ընդ որում, շենքերի 60%-ը հնարավոր չէ վերականգնել։

Ամենից շատ դիտված