Իտալիան հունիսի 1-ից չեղարկում է մուտքի կորոնավիրուսային սահմանափակումները
copy image url

Իտալիան հունիսի 1-ից չեղարկում է մուտքի կորոնավիրուսային սահմանափակումները

Արտաքին Ավելին 2 տարի առաջ - 22:51 31-05-2022
Հունիսի 1-ից Իտալիան չեղարկում է զբոսաշրջիկների համար COVID-19-ի մուտքի բոլոր սահմանափակումները, հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։

Ըստ ասոցիացիայի՝ ճանապարհորդներից այլևս չեն պահանջելու պատվաստման հավաստագիր, ՊՇՌ թեստի բացասական պատասխան և կորոնավիրուսային վարակից ապաքինման վկայական։ Բացի դրանից՝ հունիսի 15-ից կչեղարկվի դիմակների ռեժիմը կինոթատրոններում, թատրոններում և փակ միջոցառումներում։

Առողջապահության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Իտալիա մուտքի GreenPass-ի («Կանաչ վկայական») ժամկետը, որը լրանում է մայիսի 31-ին, չի երկարաձգվի։ Այս առումով երկիր մուտքը լինելու է նախահամաճարակային կանոններով, ինչը նշանակում է, որ Շենգենյան վիզա է պահանջվելու։