ԱԳՆ շենքի դիմաց ակցիայի մասնակիցներին սպասում են վահաններով ոստիկանները
copy image url

ԱԳՆ շենքի դիմաց ակցիայի մասնակիցներին սպասում են վահաններով ոստիկանները

Ներքին 2 տարի առաջ - 12:06 31-05-2022
«Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 31-ի առավոտյան, իրենց հերթական անհնազանդության ակցիան են իրականացնում Երեւանում: Նրանք հավաքվել են Ֆրանսիայի հրապարակում եւ երթ սկսել:

ԱԳՆ շենքի դիմաց ակցիայի մասնակիցներին դիմավորեցին վահաններով զինված ոստիկանները։ Ակցիայի մասնակիցները երթով գնացին ԱԳՆ նախարարության մոտ, որտեղ նրանց սպասում էին մեծ թվով ոստիկանական աշխատողներ։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը կոչ է արել քաղաքացիներին ժամը 11-ին լինել Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի գնան պետական հիմնարկներ։ Իսկ երեկոյան՝ 19։00–ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք։