ԵՄ-ն մասնակի էմբարգո կսահմանի ռուսական նավթի վրա և Սբերբանկը կանջատի SWIFT-ից
copy image url

ԵՄ-ն մասնակի էմբարգո կսահմանի ռուսական նավթի վրա և Սբերբանկը կանջատի SWIFT-ից

Արտաքին 2 տարի առաջ - 11:55 31-05-2022
ԵՄ երկրների առաջնորդները արտահերթ գագաթնաժողովում պայմանավորվել են էմբարգո սահմանել նավահանգիստներով ներկրվող ռուսական նավթի վրա և ռուսաստանյան խոշորագույն Սբերբանկն անջատել SWIFT համակարգից, հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը՝ ԵՄ գագաթնաժողովի առաջին նիստից հետո:

Բացի այդ, նրա խոսքով, ԵՄ-ն իր տարածքում կարգելի ևս երեք ռուսաստանյան պետական ​​լրատվամիջոցների գործունեությունը, նաև պատժամիջոցներ կկիրառվի Ուկրաինայում ռազմական հանցագործությունների համար պատասխանատու անձանց նկատմամբ։

Ներմուծումը ծովով, նավահանգիստներով, կազմում է Ռուսաստանի կողմից ԵՄ երկրներին վաճառվող նավթի և նավթամթերքի երկու երրորդը։ Մնացած երրորդ մասն առաքվում է խողովակաշարով, և ներմուծման այս տեսակի արգելքին դեմ է հանդես եկել դրանից մեծապես կախված Հունգարիան:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, որը պատժամիջոցների վեցերորդ փաթեթի նախաձեռնողն էր, հայտարարել է, որ Եվրամիությունը հույս ունի մինչև տարեվերջ հրաժարվել Ռուսաստանից նավթի ներկրման 90%-ից։