Ուղիղ եթեր

Որոշում կայացվեց սույն քրեական գործով նիստը հետաձգել և նշանակել վաղը․ Չալաբյանի փաստաբան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:06 30-05-2022
«Աշխատանքային օրով պայմանավորված որոշում կայացվեց սույն քրեական գործով նիստը հետաձգել և նշանակել վաղը` ժամը 13:30-ին»։ Այս մասին Վերքաննիչ քրեական դատարանի դիմաց ակցիայի ընթացքում Oragir.news հետ զրույցում ասաց Ավետիք Չալաբյանի փաստաբան Արթուր Հարությունյանը։

«Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում էր Ավետիք Չալաբյանի պաշտպանական թիմի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը, բավականին երկար քննարկում ստացվեց։ Պաշտպանական կողմը ներկայացրեց բողոքը և իր դիրքորոշումը, ինչպես նաև ներկայացրեց փաստաթղթեր։
Աշխատանքային օրով պայմանավորված որոշում կայացվեց սույն քրեական գործով նիստը հետաձգել և նշանակել վաղը` ժամը 13:30-ին նույն դատարանի դահլիճում, նույն դատարանի կազմով։ Սակայն նշեմ, որ այս պարագայում դատախազի կողմից ներկայացվեցին դիրքորոշումներ, որոնք վերաբերում են մեր կողմից ներկայացված բողոքին։ Պաշտպանական կողմի մոտ այնպիսի տպավորություն էր, որ պարզապես ներկայացվում է մի հանգամանք, որը, ըստ էության, չի արծարծվել առաջին ատյանի դատարանի որոշման մեջ»։

Հարցին, թե քննչական-դատավարական ի՞նչ գործողություններ են մինչև հիմա կատարվել քրեական գործի նախաքննությամբ, արդյո՞ք առերեսում տեղի ունեցել է, Հարությունյանը պատասխանեց․

«Ես պարզապես մեկ հանգամանք կարձանագրեմ, որը, ըստ էության, չի կարող դիտարկվել նախաքննական գաղտնիքի հրապարակում, որովհետև որևէ բովանդակային տեղեկություն չեմ տրամադրելու։ Պարոն Չալաբյանը իր անձնական նախաձեռնությամբ լրացուցիչ հարցաքննվել է, և ևս մեկ քննչական գործողություն է կատարվել նրա մասնակցությամբ, որի մասին բնականաբար չեմ բարձրաձայնի, իսկ մնացած գործողությունները պաշտպանական կողմի համար նախաքննական գաղտնիքի շրջանակներում են, և մենք չենք կարող տիրապետել և հասկանալ, թե ինչ գործողություններ են կատարվել այս ընթացքում»,- ասաց Հարությունյանը։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում