Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել ցորենի համաշխարհային շուկան՝ արտասահմանյան երկրներին մեղադրելով Ուկրաինայի շուրջ հացահատիկի կեղծ ճգնաժամ ստեղծելու մեջ։ Այս մասին գրում է բրիտանական The Times-ը։
Հրապարակման մեջ նշել են, որ Ռուսաստանի հաղթանակը դարձել է ցորենը։ Խոսքն այն մասին է, որ ռուսական ցորենը լրացրել է հացահատիկի համաշխարհային շուկայում ձևավորված դեֆիցիտը։ Ընդ որում, վաճառվում է ոչ միայն ավելի շատ ապրանք, այլև ավելի բարձր գնով։ Այդ պատճառով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարականը՝ 2024 թվականին երկրի գյուղատնտեսության արտահանումը 50%-ով ավելացնելու վերաբերյալ, միանգամայն իրատեսական է։
Պարբերականը հավելել է, որ այժմ Ուկրաինայից ավելի քան 20 մլն տոննա հացահատիկ հնարավոր չի լինում հասցնել նշանակման կետեր։
Վերլուծաբանները հաշվարկել են, որ ապրիլին Ուկրաինայից ցորենի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 32%-ով։ Միաժամանակ ռուսական արտահանումն աճել է 18%-ով։ Դրա հետ միասին Ռուսաստանի բյուջեն ցորենի արտահանման հարկերից արդեն ստացել է 1,9 միլիարդ դոլարի եկամուտ։