էրդողանը դժգոհ է մնացել Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ՝ ՆԱՏՕ-ի վերաբերյալ բանակցություններից
copy image url

էրդողանը դժգոհ է մնացել Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ՝ ՆԱՏՕ-ի վերաբերյալ բանակցություններից

Արտաքին 2 տարի առաջ - 20:15 29-05-2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրեն չի գոհացնում Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունների ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքը՝ այդ երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարների վերաբերյալ, հայտնում է TRT հեռուստառադիոընկնկերությունը։

«Ցավոք, պատվիրակությունների հանդիպումն այն մակարդակի վրա չանցավ, ինչ մենք ակնկալում էինք», - ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե արդյոք Թուրքիայի՝ անվտանգության ոլորտում մտահոգությունները լուծվել են, և արդյոք Ստոկհոլմն ու Հելսինկին համաձայնե՞լ են ահաբեկիչներին արտահանձնելու պահանջին (Անկարան ահաբեկիչ է համարում Քրդստանի բանվորական կուսակցության անդամներին):

Թուրք առաջնորդը նաև կշտամբել է Ֆինլանդիային և Շվեդիային «անազնիվ և ոչ անկեղծ» լինելու համար։ «Քանի դեռ Էրդողանը Թուրքիայի նախագահն է, մենք միանշանակ չենք կարող «այո» ասել ահաբեկչությանն աջակցող երկրների անդամակցությանը ՆԱՏՕ-ին»,- հավելել է նա, մեջբերում է Reuters-ը:

Ամենից շատ դիտված