Tara Air ավիաընկերության մարդատար ինքնաթիռն անհետացել է Նեպալի Փոքհարա քաղաքում, հաղորդում է The Himalayan Times պարբերականը։
Տեղի օդանավակայանում, օդ բարձրանալուց մի քանի րոպե անց, ինքնաթիռի հետ կապը կորցրել են։
Ինքնաթիռում են գտնվել անձնակազմի երեք անդամները և 19 ուղևոր՝ 13 Նեպալի քաղաքացի, չորս հնդկացի և երկու գերմանացի։
Որոնողական աշխատանքները շարունակվում են։