«Ռեալը»՝ 14-րդ անգամ Չեմպիոնների լիգայի հաղթող
copy image url

«Ռեալը»՝ 14-րդ անգամ Չեմպիոնների լիգայի հաղթող

Սպորտ 2 տարի առաջ - 01:32 29-05-2022
Կայացավ Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչը: Փարիզի «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում մրցեցին «Լիվերպուլը» և «Ռեալը»:

Նախ նշենք, որ հանդիպումը մեկնարկեց 45 րոպե ուշացումով. առանց տոմս շուրջ 15000 երկրպագուներ անկարգություններ էին հրահրել և անվտանգության աշխատակիցները ստիպված էին համապատասխան գործողություններ կատարել:

Հանդիպումն ավարտվեց նվազագույն՝ 1:0 հաշվով՝ հօգուտ «Ռեալի»: Խաղի միակ գոլը գրանցվել է 59-րդ րոպեին. Ֆեդերիկո Վալվերդեի փոխանցումից հետո Վինիսիուս Ժունիորը մոտ տարածությունից գնդակն ուղարկեց դարպասը:

Հանդիպումն, ընդհանուր առմամբ, ընթացավ ոչ այնքան դիտարժան և նյարդային պայքարում:

Այսպիսով, Կառլո Անչելոտիի գլխավորած «Ռեալը» պատմության մեջ 14-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը:

Ամենից շատ դիտված