Խորանաշատում առաջին անգամ հարյուրամյակների ընդհատումից հետո եպիսկոպոսական Սուրբ Պատարագ է մատուցվել
copy image url

Խորանաշատում առաջին անգամ հարյուրամյակների ընդհատումից հետո եպիսկոպոսական Սուրբ Պատարագ է մատուցվել

Ներքին 2 տարի առաջ - 23:14 28-05-2022
Շուրջ հինգ տարի առաջ էր, որ Խորանաշատում առաջին անգամ հարյուրամյակների ընդհատումից հետո, եպիսկոպոսական Սուրբ Պատարագ է մատուցվել։

Այսօր այն հնչեց կրկին, առիթը՝ Խորանաշատ վանական համալիրի հիմնադրման 800-ամյակն է: Խորանաշատում՝ թշնամու դիրքերից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Պատարագ մատուցեց, որին ունկնդիր եղան ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, այլ պաշտոնյաներ և բազմաթիվ հյուրեր մայրաքաղաքից և մարզերից:

Պատարագին հաջորդեց Անդաստանի արարողությունը՝ աշխարհի չորս կողմերի օրհնության կարգը: Այն կատարվեց Սուրբ Խաչով և «Խորանաշատի Ավետարան»-ով, Չինարիի համայնքապետարանին հարակից տարածքում: Ի դեպ, «Խորանաշատի Ավետարանը» (1224թ.): Չինարի էր բերվել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից, հատուկ այս արարողակարգն իրականացնելու համար:

Օրն ամփոփվեց հոգևոր երաժշտությամբ: Երեկոյան, Չինարի գյուղի մշակույթի տանը ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեցան ունկնդրելու Երևանի Պետական Կամերային երգչախմբի հոգեթով կատարումները:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված