Արթուր Վանեցյանը կարճատև այցով եվրոպայում է՝ առողջական հարցերով։ Այս մասին
Oragir.news-ի հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության մամլո խոսնակ Սոս Հակոբյանը։
Այսօր՝ վաղ առավոտից, տեղեկություն էր տարածվում այն մասին, որ վաղ առավոտյան՝ 4։30-ի դրությամբ, Արթուր Վանեցյանը լքել է Հայաստանը։ Ֆեյսբուքյան օգտատերերը գրում էին, որ Վանեցյանը մեկնում է Գերմանիա։
Հարցին, թե Վանեցյանը Հայաստանում կլինի՞ մինչև ընդդիմության հրավիրած ԱԺ արտահերթ նիստի օրը, Հակոբյանը դրական պատասխան տվեց։ «Այո՛, իհարկե, պարոն Վանեցյանը 2-3 օր է բացայայելու»։
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի հունիսի 3-ին: Արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ էին հանդես եկել ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է արտահերթ նիստ գումարելու որոշում:
Ըստ այդ որոշման՝ նիստը կգումարվի հունիսի 3-ին՝ ժամը 16:00-ին: Օրակարգում ընդգրկված է մեկ հարց՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած «Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը: