Արարատի մարզի Գինեվետ գյուղի վարչական տարածքում դի է հայտնաբերվել․ shamshyan.com
copy image url

Արարատի մարզի Գինեվետ գյուղի վարչական տարածքում դի է հայտնաբերվել․ shamshyan.com

Ներքին 2 տարի առաջ - 23:59 27-05-2022
Այսօր՝ մայիսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Գինեվետ գյուղի վարչական տարածքում գնացքի գծերի մոտ տղամադու դի կա, հաղորդում է shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները Երևան-Երասխ գնացքի գծերի Գինեվետ գյուղի վարչական տարածքում, մարդատար գնացքից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերել են տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները ստացել են տեղեկություններ, որ տղամարդը, երբ նկատել է մոտեցող մարդատար գնացքը, առաջ է վազել և ինքնասպանություն գործելու նպատակով գլուխը դրել է ռելսերի վրա: Այդ տեղեկությունը ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո, որոնց մասին քննիչն արդեն որոշում է կայացրել, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի