Լոռու մարզում հայտնաբերվել է ապօրինի հատված 61 ծառի կոճղ
copy image url

Լոռու մարզում հայտնաբերվել է ապօրինի հատված 61 ծառի կոճղ

Ներքին 2 տարի առաջ - 23:27 27-05-2022
Բնապահպանական իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով ս.թ. մայիսի 26-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական հերթական շրջայցեր են իրականացրել ՀՀ Լոռու մարզում։

Վերահսկողական գործառույթների իրականացման արդյունքում հայտնաբերվել է անհայտ անձանց կողմից ապօրինի հատված տարբեր տեսակի և տրամագծի 61 ծառի կոճղ։

Արձանագրված դեպքով հաշվարկված շրջակա միջավայրի վնասի չափը կազմել է 1.141.500 ՀՀ դրամ։

Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։

Ամենից շատ դիտված