Որևէ մեկը բարոյական իրավունք չունի չհարգելու դիմացինի տեսակետը․ Ագնեսա Շահնազարյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:01 27-05-2022
Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանն այսօր Ֆրանսիայի հրապարակում հանդես է եկել բանախոսությամբ։
Բանախոսության ընթացում նա նշել է, որ անկուսակցական է, և Ֆրանսիայի հրապարակ գալիս է միայն հանուն հայրենիքի։
«Ինձ, ինչպես և ամեն գիտակից մարդու, այս հրապարակ է բերել այն արտահայտությունը, որ այս պատկերը կունենային առանց զոհերի։ Դա ինձ անտարբեր չէր կարող թողնել։
Ուզում եմ շեշտել, որ ես երբեք որևէ կուսակցության անդամ չեմ եղել, և չեմ էլ լինելու, ես որևէ կուսակցության համար չեմ այստեղ գալիս և չունեմ նախընտրած կուսակցություն։ Ինձ այստեղ բերել է հայրենքի նկատմամբ մեծ սերն ու պարտակամությունը ծառայել իմ հայրենիքին։

Այն ատելության մթնոլորտը, որը այսօր տիրում է սոցցանցերում և առհասարակ մարդկանց մեջ, այս ջրբաժանը, որ դրվեց մարդկանց կարծիքը հաշվի չառնելու, մարդկանց ստորացնելու, պախարակելու համար, վատ խոսքեր ասելով, ու դրանք ասում են այնպիսի մարդիկ, ովքեր չեն հասկանում, որ իրենք էլ մարդ են, դու էլ, և որևէ բարոյական իրավունք չկա չհարգելու դիմացինի տեսակետը։ Մենք բոլորս չեն կարող նույն զգեստը կրել, նույն ճաշակը չունենք, ուստի չի կարելի դիմացինին պարտադրել քո կարծիքը, առավել ևս քննադատել, պախարակել և որոկավորումներ տալ»։

Տեսանյութը՝ քիչ անց

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ