Նորերով կփոխարինվեն երևանյան մի քանի գեղարվեստական շատրվանների ջրամղիչ 12 համակարգեր
copy image url

Նորերով կփոխարինվեն երևանյան մի քանի գեղարվեստական շատրվանների ջրամղիչ 12 համակարգեր

Ներքին 2 տարի առաջ - 13:50 27-05-2022
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի 2022 թվականի տարեկան ծրագրով մեկնարկել են մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի, «Երևանի 2750-ամյակի», «Շողակաթ» Հ/Ը հարևանությամբ գտնվող ջրավազանի, Գ.Նժդեհի հրապարակի, Գայի արձանի և Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածին հարակից գեղարվեստական շատրվանների 12 պոմպերի փոխարինման, առանձին դեպքերում էլ՝ վերակառուցման նախնական աշխատանքները: Ծրագրում ներառվել են այդպիսի միջամտության առաջնահերթ կարիք ունեցող պոմպերը:

Գործընթացի ավարտից հետո ակնկալվում է ունենալ տեխնիկապես արդիականացված ենթակառուցվածքային համակարգ:
Այս պահին ավարտվել է ջրային կառույցների այդ հանգույցների ուսումնասիրությունը: Պոմպերի տեղադրումը կմեկնարկի առաջիկայում:

Ամենից շատ դիտված