ՌԴ Բելգորոդի մարզի բնակչուհին մահացել է ուկրաինական կողմից գնդակոծության հետևանքով ստացած վիրավորումից։ Այս մասին հայտարարել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Սահմանամերձ Ժուրավլյովկա գյուղի բնակչուհու վիրավորվելու մասին Գլադկովը հայտնել է մայիսի 26-ին։ Մարզպետի խոսքով, բնակավայրի գնդակոծությունը շարունակվել է «ամբողջ օրը»։
Մայիսի 27-ի առավոտյան մարզպետը նշել է, որ «ընդհանուր առմամբ, մարզում իրավիճակը հանգիստ է, բացառությամբ սահմանամերձ տարածքների առանձին հատվածների»։