Մարտերը հասել են առավելագույն ինտենսիվության. Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար
copy image url

Մարտերը հասել են առավելագույն ինտենսիվության. Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար

Արտաքին 2 տարի առաջ - 22:47 26-05-2022
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտարարել է, որ Դոնբասում մարտերը հասել են առավելագույն ինտենսիվության. ռուսական զորքերը միաժամանակ մի քանի ուղղություններով գրոհում են ուկրաինական դիրքերը։

«Իրավիճակը ճակատում շարունակում է մնալ ծանր և ցույց է տալիս հետագա սրման նշաններ։ Հակառակորդն օգտագործել է իր բոլոր ուժերն ու միջոցները՝ տարածքը գրավելու և մեր զորքերը շրջափակելու համար։ Հակառակորդը կրակ է արձակում առաջնագծի ողջ երկայնքով։ Մարտերը հասել են առավելագույն ինտենսիվության։ Հակառակորդը մի քանի ուղղություններով միաժամանակ գրոհում է մեր զորքերի դիրքերը»,- գրել է Մալյարը Ֆեյսբուքում։

«Առջևում մեզ պայքարի չափազանց բարդ և երկար փուլ է սպասվում՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում մեր տարածքների ամբողջական ազատագրման համար: Մենք պետք է հասկանանք, որ սա պատերազմ է, և ցավոք, մեր կողմից կորուստներն անխուսափելի են»,- հավելել է նա։

Ամենից շատ դիտված