Մոսկվան ակնկալում է, որ Կիևը կընդունի Ռուսաստանի պահանջները. Պեսկով
copy image url

Մոսկվան ակնկալում է, որ Կիևը կընդունի Ռուսաստանի պահանջները. Պեսկով

Արտաքին 2 տարի առաջ - 15:57 26-05-2022
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան հուսով է՝ Կիևը կընդունի Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված պահանջները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ավելի վաղ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը Ուկրաինային կոչ է արել զիջումների գնալ Ռուսաստանի հետ բանակցություններում։

«Մոսկվան ակնկալում է, որ Կիևը կընդունի Մոսկվայի պահանջները և կգիտակցի դե ֆակտո իրավիճակը, այն իրական իրավիճակը, որը գոյություն ունի», - ընդգծել է Պեսկովը։

Նրա խոսքով, խոսքը Ուկրաինայի կողմից տարածքային զիջումների մասին չէ։

«Կիևը պետք է, ևս մեկ անգամ կրկնում եմ, ճանաչի դե ֆակտո իրավիճակը և պարզապես սթափ գնահատի այն»,- եզրափակել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Ամենից շատ դիտված