Հայտնի է, թե սահմանի որ հատվածում են հանդիպել Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը
copy image url

Հայտնի է, թե սահմանի որ հատվածում են հանդիպել Մհեր Գրիգորյանը և Շահին Մուստաֆաևը

Ներքին 2 տարի առաջ - 11:37 26-05-2022
Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի եւ Շահին Մուստաֆաեւի մայիսի 24-ին հանդիպումը տեղի է ունեցել Երասխ բնակավայրի ուղղությամբ սահմանին:

«Հաջորդ հանդիպման ամսաթիվը դեռ որոշված չէ»,- հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում և համապատասխան հանձնարարականների հիման վրա 2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։

ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ։

Քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։
Միջպետական սահմանին հանդիպումների հետ մեկտեղ՝ կողմերը համաձայնության են եկել hանձնաժողովների հետագա հանդիպումների անցկացման համար տարբեր հարթակներ օգտագործելու նպատակահարմարության շուրջ։ Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։

Ամենից շատ դիտված