Մինսկի խմբի ֆորմատի մահվան մասին լուրերը չափազանցված են. Միրզոյանը՝ Ալեքսանյանին

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:26 25-05-2022
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասաց, որ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների կենսունակությանը, քանի որ տարբեր կողմերից հայտարարություններ հնչեցրին, արդյո՞ք կա կոնսենսուս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի և աշխատանքների վերաբերյալ, Միրոզոյանը պատասխանեց, որ ուկրաինական պատերազմի պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքները, մեղմ ասած, ակտիվ չեն ընթանում․

«Ուկրաինական պատերազմից հետո համանախագահների շրջանում որոշակի տարակարծություններ կան։ Մենք շարունակում ենք ԼՂ հիմնախնդրի բանակցությունների տեղը և ձևաչափը տեսնել հենց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում։ Այս մասին մենք շարունակաբար խոսում ենք բոլոր միջազգային գործընկերների և առաջին հերթին՝ համանախագահների հետ։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ վերջերս համանախագահ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ հենց այդ ձևաչափում աշխատանքները շարունակելու։ Այնպես որ ասել, որ կա կոնսենսուս այս հարցում, չափազանցություն կլինի, բայց ինչպես դասականը կասեր՝ այս ձևաչափի «մահվան» մասին լուրերը ևս փոքր-ինչ չափազանցված են»,- նշեց Միրզոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում