Շվեդիան չի ֆինանսավորում կամ զինում ահաբեկչական կազմակերպություններին, հայտարարել է վարչապետ Մագդալենա Անդերսոնը՝ ի պատասխան Թուրքիայի այն հայտարարությունների, թե երկիրը «ահաբեկչական կազմակերպությունների օջախ է»։
Թուրքիան հանդես է գալիս ընդդեմ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության՝ մեղադրելով նրանց, իրենց խոսքով, ահաբեկչական կազմակերպություն համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամներին և Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդներին թաքցնելու մեջ, ում Անկարան մեղադրում է 2016 թվականի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։
«Իհարկե, մենք ոչ մի գումար կամ զենք չենք ուղարկում ահաբեկչական կազմակերպություններին»,- հայտարարել է Անդերսոնը Ստոկհոլմում կայացած մամուլի ասուլիսում։