«Ազով» գնդի զինյալի կինը հաղորդել է, որ գերիների համար բավարար պայմաններ են ստեղծված. Guardian
copy image url

«Ազով» գնդի զինյալի կինը հաղորդել է, որ գերիների համար բավարար պայմաններ են ստեղծված. Guardian

Արտաքին 2 տարի առաջ - 14:02 25-05-2022
Մարիուպոլում զանգվածաբար գերի հանձնված «Ազով» գնդի զինյալները պահվում են բավարար պայմաններում։ Այս մասին The Guardian-ին տված հարցազրույցում ասել է ազգայնական գումարտակի հրամանատար Դենիս Պրոկոպենկոյի կինը՝ Կատերինան։

«Նա ասաց, որ ամեն ինչ «օքեյ» է և հարցրեց, թե ինչպես են իմ գործերը: Ես այլ աղբյուրներից լսել եմ, որ պայմանները քիչ թե շատ բավարար են»,- պարբերականի հետ զրույցում ասել է զինյալի կինը:

Հրապարակման մեջ ասվում է, որ Կատերինա Պրոկոպենկոն հաղորդել է նաև, որ ուկրաինացի գերիները բռնության չեն ենթարկվում։ «Նրանց կերակրում են, ջուր տալիս, պայմանները բավարար են, և այս կարճ ժամանակահատվածում (գերության) բռնության չեն ենթարկվել»,- հավելել է Կատերինան։ The Guardian-ն ընդգծում է, որ պարզ չէ՝ թե արդյո՞ք Դենիս Պրոկոպենկոն ազատ խոսելու հնարավորություն է ունեցել։

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը անցած ուրբաթ հաղորդել էր, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է գործողության ավարտի և «Ազովստալ» կոմբինատը և քաղաքը ուկրաինացի զինյալներից ամբողջովին ազատագրելու մասին։