Լիզինգի պայմանագիրը չի ենթադրում, որ տրանսպորտային միջոցը գրավադրվելու է. Գրիգոր Մինասյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:54 25-05-2022
Աժ քառօրյա նստաշրջանի ընթացքում քննարկվում են «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական սահմանի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» հարցերը։

Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը ներկայացրեց «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» նախագիծը, որով նախատեսվում է լիզինգատուին եւ լիզինգառուին հնարավորություն տալ լիզինգի պայմանագրով սահմանելու լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը:

Մինասյանն ասաց, որ մասնավորապես, տեղեկատվություն ստանալու համար գրությամբ դիմել են «Ագբա լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ին՝ պարզելու, թե վերջին մեկ տարվա ընթացքում տրանսպորտային միջոցների լիզինգի քանի՞ պայմանագիր է կնքվել, եւ արդյո՞ք առկա է վիճակագրություն այն մասին, թե այդ պայմանագրերի արդյունքում քանի տրանսպորտային միջոց է Հայաստանի Հանրապետությունից դուրս հանվել, եւ կազմակերպությունը չի կարողացել ապահովել տվյալ տրանսպորտային միջոցի վերադարձելիությունը:

Մինասյանը, անդրադառնալով նախագծի հիմնական նպատակին, ասաց, որ նպատակն է ապահովել լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցների վերադարձելիության ապահովումը: Այսպիսով՝ օրենքների նախագծերի ընդունման դեպքում կկանխվեն առանց լիզինգատուի համաձայնության լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության սահմանից հատելու հետ կապված հնարավոր խնդիրները, կապահովվի լիզինգի առարկայի վերադարձելիությունը:

Մանրամասն՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված