Կանադայի կառավարությունն այսօր հայտարարել է ավելի վաղ Ուկրաինային տրամադրած M777 հաուբիցների համար ավելի քան 20 հազար 155 մմ տրամաչափի հրետանային արկերի խմբաքանակի մատակարարման մասին:
Կանադայի կառավարությունը նշել է, որ զինամթերքն ի սկզբանե տրամադրվել է ԱՄՆ-ի կողմից։
Առաքումն իրականացվում է Կանադայի պետական բյուջեով նախատեսված Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ֆինանսավորման ծրագրի շրջանակում։ Այն տրամադրվում է վարկի հիմունքներով։
«Կանադայի կառավարությունը կշարունակի ռազմական աջակցություն ցուցաբերել՝ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Ուկրաինայի կարիքներն ապահովելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։