Ազգային ժողովում քառօրյա նստաշրջանի ընթացքում քննարկվում է 22 օրենքի նախագիծ, որի ընթացքում քննարկվեց ՔՊ-ական պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Ծովինար Վարդանյանի կողմից ներկայացված «Շահումով խաղերի և ինտերնետ շահումով խաղերի» մասին օրենքի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին նախագիծը։
Իր ելույթում Պապոյանն ասաց, որ անգամ իրենց նախընտրական ծրագրում են դատապարտել և ասել, որ բուքմեյքերական և շահումով խաղերը չարիք են մեր հասարակության, բնակչության համար։
«Մենք ամեն բան անում ենք, որ խաղալը Հայսաստանում դառնա դժվար, ոչ գրավիչ և դառնա խնդիր։ Օրենքի նախագծի ընդունումից հետո խաղալը կդառնա 100 % անկանխիկ, բանկերը տեսնելու են, թե ով է խաղում, ինչ է խաղում։ Մի բան կարող եմ ասել, որ մարդ ավելի լավ է ունենա անհուսալի վարկ, քան խաղացող լինի։ Ուղղակի բուքմեյքերական ընկերությունների հետ կապված՝ մարդկանց վարկ չեն տալիս կամ տալիս են այն դեպքում, երբ պետք է ունենաս երկու միլիոն դրամի աշխատավարձ։ Պրակտիկան այնպես է, որ ով ներգրավված է այդ պրոցեսում, չի կարողանա վարկ ստանալ։ Շատ ուշադիր հետևելու ենք, որ հասկանանք, թե ովքեր են խաղում»։
Հիշեցնենք, որ ԱԺ ֆինանսականսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է նախագիծ, որը հինգ «կողմ» ձայների մեծամասնությամբ նախագիծը հավանության էր արժանացել։
Մանրամասն՝ տեսանյութում։