Սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովում ընդգրկվել են մարդիկ, ովքեր մինչև վերջ փակ կպահեն պայմանավորվածությունները․ Քրիստինե Վարդանյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:34 24-05-2022
Մենք երբեք չենք ունեցել փաստաթուղթ, որտեղ խոսվում է Ղարաբաղի ժողովրդի իրավունքների մասին, որտեղ չկա «Լեռնային Ղարաբաղ» տերմինը, որտեղ խոսքը ինքնորոշման իրավունքի մասին խոսքը չկա, սա այն է, ինչի մասին խոսում էր Նիկոլ Փաշինյանը՝ նշաձողի իջեցում։ Այս մասին oragir.news- ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Փաշինյանն ինչ խոստացել իր միջազգային գործընկերներին, Թուրքիային ու Ադրբեջանին, իրականացնում է անշեղորեն։ Ո՞նց է ստացվում, որ թշնամու ծրագիր իրականացնելիս այս մարդիկ ապաշնորհ չեն, իսկ երկիր կառավարելիս, ճանապարհ սարքելիս, կոռուպցիա բացահայտելիս ապաշնորհ են, էդպես չի լինում, չէ՞»։

Անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի կազմին՝ նա ընդգծեց, որ մարդկանց ընտրում ու իրենց շուրջ հավաքում են մեկ սկզբունքով։

«Իրենք ոչ թե լավագույն պրոֆեսիոնալներին են հավաքում, այլ հավաքում են լոյալներին, ովքեր ինֆորմացիան, պայմանավորվածությունները մինչև վերջ փակ կպահեն, ընտրում են նրանց, ովքեր ժողովրդի թիկունքում պայմանավորվածություններ ձեռք կբերեն և չեն հայտնի դրանց մասին։
Ես միայն կարող եմ ասել, լինի՝ սահմանազատման- սահմանագծման հանձնաժողով, կամ ցանկացած այլ նախաձեռնություն՝ այս մարդկանց հետ հույս կապողը դատապարտված է խորագույն հիասթափության, էլ չասեմ, որ նրանց հետ հույս կապող ցանկացած մարդու ֆիզիկական անվտանգությունն անգամ վտանգվելու է։ Միայն այն մարդիկ, ովքեր արթնացել են ու հասկացել են, թե ինչ է կատարվում, իրենք են, որ ամենամոտն են այս իրավիճակի լուծմանը»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ

Ձեզ գուցե հետաքրքրի