Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանին աշխատանքից ազատելուց հետո Ավանը նոր փոխթաղապետ ունի։
Ջուլիետա Ազարյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է, որ նշանակվել է փոխթաղապետ․
«Սիրելի՛ ընկերներ,
Հայտնում եմ,որ ստանձնել եմ Հայաստանի Հանրապետության, Երևան քաղաքի՝ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը, ըստ այդմ.
Ինձ տրված լիազորություններն իրականացնելիս պահպանելու եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, ազնվորեն և բարեխղճորեն կատարելու եմ իմ առջև դրված խնդիրները։
Ծառայելու եմ ի նպա՛ստ Ավան վարչական շրջանի բարգավաճմանը և ղեկավարելու եմ ի շահ վարչական շրջանի բնակիչների:
Ի գործ։
Սիրով՝
Ձեր Ջուլիետա»: