Կիևի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել ռուս սերժանտ  Շիշիմարինին
copy image url

Կիևի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել ռուս սերժանտ  Շիշիմարինին

Արտաքին 2 տարի առաջ - 16:46 23-05-2022
Կիևի Սոլոմենսկի շրջանային դատարանը ռուս սերժանտ Վադիմ Շիշիմարինին մեղավոր է ճանաչել պատերազմի օրենքներն ու սովորույթները խախտելու հոդվածով՝ համակցված անզեն մարդու կանխամտածված սպանությանը, և դատապարտել է ցմահ ազատազրկման։

Ավելի վաղ դատախազությունը պահանջել էր այս ժամկետը Մոսկվայի մարզի 4-րդ տանկային Կանտեմիրովսկայա դիվիզիայի ստորաբաժանման 21-ամյա ղեկավարի համար։

Հետաքննության տվյալներով՝ այս տարվա փետրվարի 28-ին ռուս սերժանտը կրակել է 62-ամյա խաղաղ բնակիչ Ալեքսանդր Շելիպովի գլխին։ Դա տեղի է ունեցել Սումիի շրջանի Չուպախովկա գյուղում։

Ամենից շատ դիտված