Եվրամիությունը նպաստում է հայ-ադրբեջանական հարաբերություններին, որտեղ այլևս չկա ԼՂՀ․ Ղազարյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 00:41 22-05-2022
Այսօր Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը 24news-ին տված հարցազրույցում, խոսելով Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան հանդիպման մասին, ասաց․

«Մինչև հիմա բրյուսելյան հանդիպումները և առաջիկա այցելության օրակարգը հուշում են, որ դրանք չափազանց վտանգավոր հանդիպումներ են Հայաստանի համար։ Մինչ այժմ, հայ-ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումները, պետությունների ղեկավարների մակարդակով, առավելապես վերաբերել են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը։ Եվրոպական միությունը՝ որպես միջազգային կազմակերպություն, ԼՂՀ-ի խնդրի կարգավորման մանդատ չունի։ Այդ հարցում միակ հաստատված մանդատը, որը ընդունել է նաև Եվրամիությունը, ԵԱՀԿ միսկի խմբի համանախագահությունն է։ Եվ եթե արդեն պարբերաբար տեղի են ունենում հանդիպումներ բարձր մակարդակի պետությունների ղեկավարների միջև, մի կազմակերպությունում, որ Լեռնայի Ղարաբաղի խնդրի կարգավորման մանդատ չունի, նշանակում է, ոյդ հանդիպումները Լեռնայի Ղարաբաղի հետ այլևս կապ չունեն։ Այսինքն՝ քննարկվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները․ Եվրամիությունը, ըստ էության, նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին, որտեղ այլևս չկա Լեռնային Ղարաբաղն իր խնդրով։

Սա ադրբեջանական դիվանագիտության ամենամեծ ձեռքբերումներից մեկն է, որովհետև նրանք էին ասում, որ պատերազմը արդեն լուծել է այդ խնդիրը, չկա Լեռնային Ղարաբաղ եզրույթը, հիմա պետք է միայն քննարկել հարաբերությունները»։


Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC