Անգլիան վերացրել է Թուրքիայի նկատմամբ սահմանած պաշտպանական արտադրանքի մատակարարումների սահմանափակումները
copy image url

Անգլիան վերացրել է Թուրքիայի նկատմամբ սահմանած պաշտպանական արտադրանքի մատակարարումների սահմանափակումները

Արտաքին 2 տարի առաջ - 19:04 20-05-2022
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմաիլ Դեմիրը հայտնել է, որ Անգլիայի կողմից Թուրքիայի դեմ պաշտպանական արդյունաբերության արտադրանքների մատակարարման հարցում կիրառված սահմանափակումները վերացվել են: Հաղորդում է ermenihaber-ը:

Թուրքական «Haberler» լրատվական կայքը հավելել է, որ նախօրեին Դեմիրը և նրա գլխավորած պատվիրակությունը մեկնել էին Անգլիա բրիտանական պաշտպանական արդյունաբերական ընկերությունների, այդ թվում «BAE Systems» և «Rolls-Royce»-ի ներկայացուցիչների հետ բանակցելու համար:

Ըստ թուրքական մամուլի՝ սահմանափակումների վերացումը կապված է Անկարայի՝ Ֆինլանդիայի ու Շվեդիայի ՆԱՏՕ-ի անդամակցությանը դեմ դիրքորոշմամբ:

Ամենից շատ դիտված