Ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնում 2 անչափահասի խոշտանգելու փաստով նյութեր են նախապատրաստվում․ փաստաբան
copy image url

Ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնում 2 անչափահասի խոշտանգելու փաստով նյութեր են նախապատրաստվում․ փաստաբան

Ներքին 2 տարի առաջ - 23:21 19-05-2022
Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Քիչ առաջ դուրս եկա ՀՀ Հակակոռուպցիոն Կոմիտեից, որտեղ բացատրություն տվեցի երեկ ոստիկանության Մետրոպոլիտենի բաժնում երկու անչափահասների խոշտանգման փաստի առթիվ նախապատրաստվող նյութերով։

Վստահ եմ, որ այս դեպքով կհարուցվի քրեական գործ, կիրականացվի օբյեկտիվ քննություն և բոլոր մեղավորները վաղ, թե ուշ կենթարկվեն խստագույն պատասխանատվության։

Նշեմ, որ համապատասխան հոդվածի սանկցիան նախատեսում է միմիայն ազատազրկում՝ 8-ից 12 տարի ժամկետով։

Հ.Գ. Բարոյականությունը փոփոխական արժեք չէ, իսկ օպեր.գծով տեղակալ Մեսրոպյանի նման անձինք որևէ կապ չպետք է ունենան ոստիկանության հետ, նրանց տեղը քրեակատարողական հիմնարկն է»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի