Reuters-ը հայտնել է Թուրքիայի և Շվեդիայի ԱԳ նախարարների «բարձր տոնով զրույցի» մասին
copy image url

Reuters-ը հայտնել է Թուրքիայի և Շվեդիայի ԱԳ նախարարների «բարձր տոնով զրույցի» մասին

Արտաքին 2 տարի առաջ - 19:03 19-05-2022
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «ձայն է բարձրացրել» Շվեդիայի արտգործնախարար Աննա Լինդի վրա ՆԱՏՕ-ին անդամակցելու Ստոկհոլմի ծրագրերի քննարկման ժամանակ։ Այս մասին հայտնում են Reuters-ի աղբյուրները՝ մատնանշելով, որ խոսքը դիվանագիտական ​​արարողակարգի էական խախտման մասին է։

Թուրք նախարարը, ՆԱՏՕ-ում դիվանագիտական ​​աղբյուրի համաձայն, Լինդին ասել է, որ «իրեն նյարդայնացնում է նրա ֆեմինիստական ​​քաղաքականությունը, որը մեծ լարվածություն է բերել»։

Reuters-ի զրուցակիցները հասկացրել են, որ «պատմական պահին» նման պահվածք չէին սպասում թուրք պաշտոնյաներից։

«Մենք փորձում էինք հասկանալ, թե ինչ է ուզում մեր թուրք գործընկերը, ես նկատի ունեմ, որ իսկապես ուզում է,- ասել է դիվանագետը, որի անունը չի հաղորդվում:- Անհարմար էր»:

Ամենից շատ դիտված