ԱՄՆ-ն արևմտյան երկրների հետ համատեղ ծրագրում է օգնել Ուկրաինային համաշխարհային շուկաներ ցորենի և եգիպտացորենի մատակարարման հարցում։ Ներկայումս ապրանքների դուրս բերման ուղիներ են մշակվում, որոնք արգելափակվել են պահեստներում՝ նավահանգիստների վրա ռուսական հարձակումների պատճառով: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Որպես հնարավոր տարբերակներ դիտարկվում են երկաթուղով, ծովով, ինչպես նաև օդով փոխադրումները։ Ռուսաստանի դիրքորոշումը պլաններ մշակելիս հաշվի չի առնվի, նշում են CNN-ի զրուցակիցները։
«Մինչև որևէ գործարքի հասնելը դեռևս հեռու է: Կան բազմաթիվ գործոններ, որոնք կարող են ազդել այս քննարկումների ընթացքի վրա», - ասել է աղբյուրներից մեկը: